Image resultՀյուսիսային Կորեայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների ղեկավարները կարճ հանդիպում են ունեցել Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:

Հարավկորեացի խորհրդարանական Պակ Բեն Սոկը հայտարարել է, որ կարճ խոսակցության ընթացքում Հյուսիսային Կորեայի արտաքին տնտեսական կապերի նախարար Կիմ Յոն Չժեի հետ մի շարք հարցեր է քննարկել:

Պատգամավորը նշել է, որ ըստ զրույցից իր տպավորության՝ Փխենյանը պատրաստ է միջկորեական գագաթնաժողով անցկացնել:

Չի ճշգրտվում՝ պատվիրակությունների ղեկավարները կոնկրետ ինչ թեմաներ են քննարկել, նաև մանրամասներ Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին:

Պեկինում մայիսի 14-15-ին անցկացվում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցության հարցերով բարձր մակարդակի երկօրյա համաժողովը:

Կիրակի 5.28-ին (մեր ժամանակով՝ 24.28) Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Փհյոնան-Պուկտո նահանգի Կուսոն վարչական շրջանում: Հրթիռը 30 րոպե է թռել, թռիքչի հեռավորությունը կազմել է 800 կմ: Հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ չհասնելով Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել