Երևանի գրեթե բոլոր տեղամասերում ընդամենը 2-5 մետր շառավղով կուտակված են մարդիկ, ովքեր հանդիսանում են թաղապետարանների ներկայիս ու նախկին աշխատողներ, պետական ծառայողներ, ինչպես նաև, այսպես կոչված, թաղային հեղինակություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

«Նրանց միջոցով վերահսկողություն է իրականացվում ընտրողների նկատմամբ և կազմակերպվում է ուղղորդված քվեարկություն, նախորդ օրը երեկոյան բաժանված ընտրակաշառքների դիմաց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել