2009 թվականին Մոսկվայում կայացած եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող տեսաշարում ներառված էր Արցախի <<Մենք ենք, մեր Սարերը>> հուշարձանը: Այդ կտորը սակայն ադրբեջանցիների բողոքի հիման վրա, որ իբր հուշարձանը չի գտնվում Հայաստանի տարածքում, հանվեց եթերից: Չնայած նրան, որ ադրբեջանի տեսաշարում ներկայացված էր <<պոետների դամբարանը>>, որը գտնվում էր Իրանում, Թավրիզում:
2009 թվականին ադրբեջանի 43 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են Հայաստանի մասնակցին, ինչը նրանցից մեկը՝ Ռովշան Նասիրլին Ազատություն ռադիոկայանի եթերում բացատրեց հետևյալ կերպ: <<Հայաստանի երգը շատ ավելի ադրբեջանական էր, քան ադրբեջանինը>>))))):
Ընդհանուր առմամբ Հայաստանը այս տարիների ընթացքում եվրատեսիլում ստացել է 1197 միավոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/1669111509783740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել