Картинки по запросу տիգրան մուկուչյանpanorama.am-ը գրում է.

«Մի քիչ ազնիվ լինելու պարագայում պետք է ներկայացվեր ամբողջական պատկերը, որպեսզի պարզ լիներ ամբողջ տպավորությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝  անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի  Փոստանջյանի երեկ  տարածած հայտարարությանը,  թե 9/46  ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները  տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

«Պահարանը, որը դուրս է բերվել տեղամասի տեսախցիկի տեսադաշտից, եղել է պահարան, որի մեջ որևէ ընտրական փաստաթուղթ չէր պահվում: Իսկ ընտրական փաստաթղթեր պարունակող պահարանը կնքված վիճակում գտնվում էր տեղամասային կենտրոնում», - ասաց նա` հավելելով, որ չհրկիզվող պահարաններում պահվում են ընտրական որոշակի փաստաթղթեր, որոնք երեկ ստացել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, տեղավորել չհրկիզվող պահարաններում, կնքել:

«Առավոտյան բոլոր պահարանները փակված են եղել, կնքված վիճակում: Դրանում համոզված են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, այդ պահին տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձիք»,- նշեց ԿԸՀ նախագահը

Ամբողջական հոդվածն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել