ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի ընտրությանը 1/19 տեղամասում մասնակցելուց հետո՝ գնահատելով ՀՀԿ քարոզարշավը, նշեց. «Շուրջ 100 բակային հանդիպում ենք ունեցել Երևան քաղաքում և մեր ընտրողին հնարավորինս մեր նախընտրական ծրագրերը փորձել ենք ներկայացնել»: Դիտարկմանը, թե ինչո՞ւ է Տ. Մարգարյանը խուսափում բանավեճերից, Տարոն Մարգարյանն ասաց.  «Բանավեճից չենք խուսափում: Մեր պատասխանը հստակ եղել է»:

Տարոն Մարգարյանն անդրադառնալով հարցին, թե ով է մտածել «Բազե» պարոլը, որը նշված էր «Ելք» դաշինքի հայտնաբերած թղթերի մեջ, նշեց, որ ՀՀԿ շտաբը հայտարարություն է տարածել, որ նման բան չկա:

Նա չցանկացավ անդրադառնալ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ գործող քաղաքապետի հարստությունը քաղաքապետարանի բյուջեից է գոյանում, միան հորդորեց. «Հարգելի՛ լրագրողներ, վերցրեք իմ հայտարարագրերը և ամբողջությամբ նայեք, նոր կարծիքներ հայտնեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել