Картинки по запросу ոստիկանություն

aravot.am-ը գրում է.

Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի տվյալներով, քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է 19 ահազանգ, որոնցից մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է, երեք ահազանգով նյութեր են նախապատրաստվում, ութ դեպք ստուգմամբ դեռեւս չի հիմնավորվել, վեց դեպք գտնվում է ստուգման փուլում, իսկ մեկ դեպք ուղարկվել է ոստիկանության ՃՈ ծառայություն: Ըստ պաշտոնյայի, 19 դեպքից 2-ը ստացվել են քաղաքացիներից, մեկը՝ ոստիկանի զեկուցագրի հիման վրա, 4-ը ԶԼՄ-ներից, 2-ը լրագրողներից, 10-ը ահազանգը՝ կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքից:

Պարոն Հակոբյանի խոսքով, ստացված ահազանգերից երեքը վերաբերել են ընտրական խոստումներին, մեկը՝ընտրակաշառք ստանալուն, երկու դեպք՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտմանը, երկու դեպք եղել է խուլիգանական արարք, բռնություն կամ ծեծ, մեկը ՝ հանձնաժողովականի լիազորությունների խոչընդոտմանն է վերաբերել, գրանցվել է լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, ինն դեպքն էլ ՝այլ ընտրախախտումներ են եղել:
Ամբողջական հոդվածը կարդացեք`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել