Image resultԵրգչուհի Լեդի Գագան կարող է հայտնի մոդել Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի դստեր կնքամայրը դառնալ: Այս մասին հայտնում է newsyou.info-ն՝ հղում անելով արևմտյան տաբլոիդներին:

Մոդելի հղիության ընթացքում Գագայի և Կուպերի ընկերությունն ամրացել է: Երգչուհին աջակցել է ընկերոջը մինչ Շեյքը պատրաստվել է ծննդաբերությանը:

Ապրիլի 21-ին Իրինա Շեյքն աղջիկ է ունեցել: Նրան անվանել են Լեա դե Սեն Շեյք Կուպեր: Նա 32-ամյա մոդելի և 42-ամյա դերասանի առաջին երեխան է:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կուպերը խուսափում է երեխայի մասին խոսելուց և ընդհանուր առմամբ չի ճանաչում հայրությունը: Դերասանը չի մեկնաբանել այդ հրապարակումները, սակայն The Sun-ը պնդում է, որ նա մասնակցում է երեխայի կյանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել