Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո հանրությունը քննարկում է ոչ միայն այդ երկրի նոր նախագահ Էմանուել Մակրոնին, այլև նրա կնոջը՝ Բրիջիտ Տրոնյեին, ով իր ամուսնուց 24 տարով մեծ է: Հետաքրքիր է այդ թվում՝ նրա հագնվելու ոճը:

64-ամյա Տրոնյեն միշտ նախապատվությունը տալիս է ֆունկցիոնալությանը, գործնականությանը և հարմարավետությանը: Դասական տաբատ, տարատեսակ ժակետներ, կոստյումներ՝ահա Ֆրանսիայի առաջին տիկնոջ ընտրությունը:

Առօրյայում Բրիջիտը կրում է ջինսեր, սվիտերներ, սպորտային ոճի հագուստ:

Տրոնյեն ավելի ու ավելի հաճախ է սկսել հանրության առաջ երևալ կարճ զգեստներով: Նրա կազմվածքը դա թույլ է տալիս:

Բրիջիտ Տրոնյեն նաև հետաքրքրվում է բարձր նորաձևությամբ: Լրագրողները նրան հաճախ են տեսել Louis Vuitton-ի, Christian Dior-ի, Hermès-ի ցուցադրությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել