Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):
Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել