Armlur.am-ը գրում է.
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Ջուսն ամուսնալուծվել է: Նա այդ մասին տեղեկացրեց սոցցանցերում: Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր փաստաբան Վահագն Մանուկյանի հետ` 2016-ի հուլիսին: Վերջինս կայքերից մեկի հետ զրույցում մեկնաբանելով բաժանության լուրը՝ նշել էր. «Ջուսին միայն փողն էր հետաքրքրում. նա ընտրեց բաց հետույքը եւ ազատ վարքագիծը»: Այնինչ՝ երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հակադարձել այդ մեղադրանքները.
 «Նախ ասեմ, որ ես մեր համատեղ կյանքի ընթացքում առօրյայում բաց չեմ հագնվել: Նա ընդամենը պատճառներ է բերում, որ արդարացնի իրեն: Ինչ վերաբերում է բեմական կերպարներին, ապա այդ պարագայում ամեն բան այլ է. արտիստին չի կարելի սեղմել, այլապես նա անհետաքրքիր կդառնա»:
Մեր այն հարցին, թե արդյոք նման հարցերը մինչ ամուսնությունը չե՞ն քննարկել, Ջուսը պատասխանեց.
«Սկզբում նա ասում էր, որ նորմալ է նայում բեմական կերպարներիս, բայց վերջերս դրանք էլ չէր հանդուրժում, անընդհատ ուզում էր ինձ փոխել»: Ջուսը նշեց, որ վերջին շրջանում ամուսինը խանդի անհիմն տեսարաններ է սարքել, ավելին` ուրիշների ներկայությամբ նսեմացրել է երգչուհուն.
 «Վերջերս վիճել էինք, ես իրեն չէի զգուշացրել, որ ակումբ եմ գնալու` աշխատանքի: Երբ զանգահարեց, իմացավ այդ մասին, ասաց, թե իբր «ֆռռում եմ իր վրա», ման եկող եմ, «երեք հարկանի» հայհոյանքներ տվեց, հետո եկավ, մտավ դիմահարդարման սենյակ, երգիչների, երաժիշտների մոտ ամենավերջին խոսքերն ասաց: Դա չէր կարելի ներել»,-պատմեց Ջուսը, ով, ի դեպ, ինքն է ամուսնալուծության հարցով դիմել դատարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել