Shamshyan.com-ը գրում է.
 Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Խաչիկ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Կամո Կուրեխյանն է, ում այս պահին վիրահատում են։
 Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել