Panorama.am-ը գրում է.

«Ժողովրդագրական առումով իրավիճակը մնում է անփոփոխ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Այն ինչ-որ նախատեսվում էր, տեղի է ունենում սահուն կերպով՝ ծնելիության նվազման շարունակում, ինչին զուգահեռ շարունակում է խորանալ ծերացման երևույթն՝ իրենից բխող սոցիալ-տնտեսական երևույթներով։ Իսկ մահացույթունը թեթևակի աճման միտում ունի և շարունակելու է աճել, ինչն էլ պայմանավորված է բնակչության սեռատարիքային փոփոխություններով»,-ասաց  ժողովրդագիրը։

Նրա խոսքով՝ սրանից մի երեք տարի առաջ եղավ մի կարճ պահ, երբ ծնելիությունն աճեց՝ հասնելով մինչև 45 հազարի, հետո նորից սկսեց նվազել. «Այդ ժամանակ բարեհոգի տրամադրություններ էին առաջացել, թե այդ աճը շարունակվելու է, բայց չէին ուզում հասկանալ, որ դա ժողովրդագրական ալիքի հետևանք էր։ Ծնող տարիք էր մտել 80-ականներին ծնված մեծաքանակ սերունդը, իրենք շատ էին, շատ երեխաներ էին ծնում։ Իսկ հիմա արդեն ծնող տարիք է մտնում  90-ական թվականներին ծնված փոքրաթիվ սերունդը, որոնցից ծնված երեխաների թիվն էլ փոքրաթիվ է լինելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել