all-43-acts-for-the-eurovision-song-contest-2017-facts-and-stats-01Araratnews.am-ը գրում է.

Մայիսի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Wiwibloggs.com-ի հաղորդմամբ՝ ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն ու Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբանին են:

Հաղթելու շանսերը մեծ են նաև Բուլգարիայի, Բելգիայի և Շվեդիայի ներկայացուցիչների համար: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը բուքմեյքերական կանխատեսումների վարկանշային աղյուսակում 10-րդն է:

Նշենք, որ Արծվիկը եզրափակչի առաջին հատվածում ելույթ կունենա հինգերորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել