Երգչուհի Քրիստինա Սին Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել երեկ Երևանում կայացած  համերգից։ Համերգին, Մոտից, Քրիստինա Սիից և L՛One-ից բացի, պետք է մասնակցություն ունենար նաև Black star-ի հիմնադիր ռեփեր Տիմատին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նա բեմ դուրս չի եկել:

Քրիստինան իր կատարումից մի  փոքրիկ հատված հրապարակելով` մակագրել է.

«Բառերով չեմ կարող արտահայտել, սիրտս էր երգում։ Շնորհակալ եմ, Երևան․․․ Մինչ նոր հանդիպում։ Ի դեպ՝ սպասեք Իլդարովիչին ու նոր տպավորություններին»,- տեսանյութը մեկնաբանել է Քրիստինա Սին։

A post shared by Kristina_Si (@kristina_si) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել