Operativ.am-ը գրում է․

Image result

Իտալիայի հակամենաշնորհային գերատեսչությունը «WhatsApp»-ի սեփականատեր ընկերությանը տուգանել է երեք միլիոն եվրոյով։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն` հղում տալով «ANSA» գործակալությունը:

Ըստ գործակալության տուգանքի պատճառն այն է, որ «WhatsApp»-ն պարտադրում էր անվճար հաղորդագրությունների համակարգին միանալու ու դրանից օգտվելու, նաև աուդիո և վիդեո փոխանակության պայմանները՝ մասնավորապես «Facebook» ընկերության կողմից տվյալների փոխանցման թույլատվության դեպքում։

«WhatsApp» ընկերությունը, որը ստեղծել է հայտնի մեսենջերը, հիմնվել է 2009-ին։ 2014-ին «Facebook»-ը ձեռք է բերել այն մոտ 19․3 մլրդ դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել