Ադրբեջանում հերթական լաչառության պատճառ են գտել: Ռուսաստանյան արագ և սառեցված սննդի արտադրության մեջ մեծ համբավ ունեցող «4 сезона» ձեռնարկությունը, սառեցված «բոզբաշ» ճաշատեսակ է վաճառում, որը գնորդին ներկայացվում է որպես հայկական ճաշատեսակ: Բաքվում շատ են վրդովված հայերից, որոնք հանդգնել են իրենց «մարմնավաճառային» ճաշը սեփականաշնորհելուց: Ադրբեջանական կայքերից մեկն այս առումով իր դժգոհությունը ներկայացնելով և սեփական ընթերցողներին ապացուցելու համար, որ բոզբաշը ադրբեջանական ճաշատեսակ է, ավելի լավ բան չէր հնարել, քան թարգմանել էր բոզբաշ բառի արմատը: Ազերի-թուրքերը գտնում են, որ «մարմանվաճառային» ճաշ հայերը չեն կարող ունենալ: Հաջորդ փաստարկն էլ այն է, որ 1940 թ-ին հրատարակված «Ադրբեջանական խոհանոց» գրքում վերը նշված ճաշատեսակը ներկայացված է որպես ադրբեջանական խոհանոցի բաղկացուցիչ մաս: Զավեշտալին այն է, որ ադրբեջանական խոհանոցի մասին առաջին գիրքը գրել են․․․ չզարմանաք, Մեսրոպյանը և Սխիրթլաձեն: Չնայած չեմ էլ զարմանում, քանի որ ընդամենը 26 տարին բոլորած ադրբեջանցի ազգը դեռ գրագետ և բանիմաց ներկայացուցիչներ չուներ, և Մոսկվայից իջեցված այսպիսի հրահանգները կատարելու համար ադրբեջանցիների փոխարեն պետք է անեին այլազգիները: Այսպիսով՝ հայերի և վրացիների շնորհիվ ձևավորվեց նաև ադրբեջանական խոհանոցը, մինչև ադրբեջանցիները մեծացան և սկսեցին սեփականաշնորհել հայերի, վրացիների, պարսիկների և այլ ազգերի խոհանոցները և ոչ միայն:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հայտնի խոհարար Մեսրոպյանը չի սիրել բոզբաշը և դրա համար էլ այն նվիրել է մեր արևելյան հարևաններին:
Անդրադառնալով այս «բոզբաշային» պատմությանը՝ «Ադրբեջանական խոհանոցի ազգային ասոցիացիայի» նախագահ Թայիր Ամիրասլանովը հայտարարել է, որ նա տեղյակ է այս դեպքի մասին և այդ ամենում մեղադրել է նույն ադրբեջանցիներին, որոնք չեն գովազդում սեփական երկրի խոհանոցը: Ամիրասլանովը բողոքել է, որ ՌԴ տարածքում գործող շատ ադրբեջանական ռեստորաններում լավաշը ներկայացվում է որպես հայկական հացի տեսակ: Իսկ մի անգամ էլ ազերի խոհարարը «սարսափելի» մի փաստի է առնչվել, երբ Ռուսաստանի տարածքում գտնվող մի ադրբեջանցու ռեստորանում հայերը տոնել են Խոջալուում տարած հաղթանակը:
Իզուր է ազերի խոհարար Ամիրասլանովը բողոքում ՌԴ-ում ապրող համերկրացիներից: Նրանցից շատերը բավական հեռու են ալիևյան քարոզչությունից և զոմբիացած չեն: Բացի այդ՝ հասարակ ադրբեջանցին շատ լավ գիտի, որ իր ազգն ընդամենը 98 տարեկան է և բազմադարյան պատմություն չունի, ինչպես իրենց ուզում են համոզել որոշ բաքվեցի տկարամիտներ: Ազերիները շատ լավ գիտեն, որ ո՛չ լավաշը, ո՛չ բոզբաշը, ո՛չ տոլման և շատ այլ ճաշատեսակներ չեն պատկանում քոչվոր թուրքերին, այսինքն՝ իրենց: Բազմաթիվ ադրբեջանացիներ նույն Արցախը իրենցը չեն համարում: Երևի հենց նրանցից է նաև այդ ազերի ռեստորանատերը, ով թույլ է տվել իր ռեստորանում տոնել Խոջալուի կրակակետի ոչնչացման տարեդարձը:
Խղճուկ թուրք-ազերին չի ուզում հասկանալ, որ այն, ինչ ինքն իրենն է համարում, շատ վաղուց տերեր ունեն, քանի որ 11-12 դդ-ում այստեղ հայտնված թուրքը, իսկ 1918 թ-ին «ծնված» ադրբեջանցի ազգը արարիչ և ստեղծագործող չէ: Նրանց մենաշնորհը թալանն է, սպանդ կազմակերպելը և ոչնչացնելը:
Ի դեպ՝ ժամանակն է, որ վերջապես ձերբազատվենք ճաշատեսակների և ոչ միայն, թուրքական անուններից, որոնք սկսել են արմատավորվել թուրքերի և պարսիկների տիրապետության տարիներին: Դրանք ունեն իրենց իրական և ավելի հին՝ հայկական անվանումները: Վառ օրինկաը Արցախն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել