Panorama.am-ը գրում է.
 ««Ելք» դաշինքի կողմից ՀՀԿ-ի մասին արված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի հայտարարությանը, թե  ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել և որ  իրենք ապացույցներ ունեն դրա վերաբերյալ:

 «Հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, ընտրակաշառքների վերաբերյալ կարծիքը կեղծ ահազանգ է, քանի որ այդ տեսանյությում չկա կաշառքի վեաբերյալ որևէ փաստ», - նշեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ եթե կա որևէ դժոհություն, պետք է դիմեն իրավապահ մարմիններին։

«Բոլոր մեղադրանքները մերկապարանոց են, անձամբ ես եմ խնդրել, որ այսօր ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանն ընդունի Նիկոլ Փաշինյանին, կարծելով, որ նա կունենա պատգամավորին հարիր պահվածք, չնայած ՀՀԿ-ի շտաբերում պարտավոր չեն չսպասված հյուրերի դիմավորել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել