Картинки по запросу Արծրուն ՀովհաննիսյանԱդրբեջանի ՊՆ-ն և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը, ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել