Լույս է տեսել «Ջուս-ամուսին-կոմունալներ» ընտանեկան դրամայի նոր սերիան:
Ուրեմն՝ ով թեմայից տեղյակ չէ, անոնս անեմ. մի քանի շաբաթ առաջ Ջուսը զանգվածային լրատվական միջոցներով վիրավորեց իր ամուսնուն, մեղադրեց նրան, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կոմունալները ժամանակին չվճարելու մեջ և հայտարարեց, որ բաժանվում է այդ թուլամորթ տղամարդուց: Լավ է, գոնե աղբը ժամանակին թափել էր ամուսինը, թե չէ, եթե դա էլ գումարվեր, ոչ թե կամուսնալուծվեին, այլ դատի կտային իրար:
Վերադառնանք այսօրվա թեմային։ Առավոտյան լրահոսում տեսնում եմ, որ Ջուսի հողաթափիկ-ինֆուզորիա ամուսինն, ով, ոչ բարով, փաստաբան է, նոր հարցազրույց է տվել և պատմել է իրենց չստացված ամուսնության բոլոր ինտիմ մանրամասները:

Image may contain: 2 people
Պարզվում է, երբ նա ամուսնանում էր Ջուսի հետ, չգիտեր Գուգլի տեղը, որ իմանար, թե Ջուս գրելու դեպքում որոնման ինչ արդյունքներ է բերում, և նոր-նոր է իմացել՝ իր նախկին կինն ով է:
Ջուսի փաստաբան ամուսինը ԿՈՉ է անում սիմպածիչնի վարչապետին և մշակույթի նախարարին զբաղվել իր կնոջ բաց հետույքի հարցերով: Դե, կներեք, Կառավարությունում էլ բան ու գործ չունեին, սպասում էին՝ Ջուսի փետուրներով ու հետույքի հարցերով զբաղվեին:
Հարգելի փաստաբան, իսկ ո՞ւր են նայում այն մարդիկ, ովքեր իրենց դատական գործերը Ձեզ են վստահում, երբ դուք չեք կարողանում ձեր կնոջ հետ լուծել ընտանեկան խնդիրները ու ամբողջ ազգի առաջ քննարկում եք նրա՝ ուշ տուն գալը, հետույքը բաց հագնվելը և միասին գիշեր անցկացնելը:
Խոսում եք թասիբից, բայց դա Ձեզ անծանոթ երևույթ է։ Եթե գոնե լսած լինեիք դրա մասին, այս հարցազրույցից հետո գետինը կմտնեիք...
Տղամարդ կոչվելու իրավունք չունի այն մարդը, ով լրագրողի առաջ նման նախադասություն է ասել. «Ես միշտ ասել եմ` աղջիկ ջան, մենք Հայաստանում ենք ապրում, մի քիչ զուսպ պահիր քեզ, կողքդ ամուսին ունես, ամուսինդ էլ ինքնասիրություն ու պատիվ ունի: Թող էլի իր բեմական, փետուրներով հագուստը կրեր, բայց ոչ այնպես, որ ասեին` ինչ սիրուն տուտուզա: Ո՞ր մի տղամարդուն դուր կգա, որ իր կինը մինչև գիշերվա 2-ը ինչ-որ ակումբում է»:
Այդքան մտածում էիր, նախքան ամուսնանալդ կնոջդ բարոյական կերպարին ծանոթանայիր, թե՞ լավ առիթ է սեփական, ճղճիմ անձդ փիառելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել