Картинки по запросу արշակ զաքարյանՎիրտուալ տիրույթում, որտեղ ոչ ոք չգիտի, թե քանի հոգի է ընթերցում մեր գրառումները, ոչ ոք չգիտի, թե ովքեր են ընթերցում մեր գրառումները, ովքեր են դիտում մեր վիդեոներն ու ֆոտոները, ընկնում ենք ազարտի ու ինչ ասես, տեղադրում: Հաճախ ներքին լսարանի համար հնչեցված մտքերն ու մտահոգությունները դառնում են թիրախային հենց արտաքին լսարանի, հատկապես մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրների համար: Հենց դրա համար է, որ պետք է ցանկացած միտք արտահայտելիս, ցանկացած վիդեո կամ նկար դնելիս հազար չափենք, նոր մեկը կտրենք... Ես գրեթե վստահ եմ, որ «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների հետ պատահածը հերթական գնդակոծություն չէ, այլ լավ էլ տեղյակ են եղել, ով երբ ուր է գնում: Հենց դրա համար է, որ միշտ ես գաղտնի եմ պահում իմ գնացած դիրքերն ու սահմանային զորամասերը, հենց դրա համար է, որ ես երբեք նկար չեմ հրապարակում ո՛չ դիրքից, ո՛չ սահմանային զորամասից, ո՛չ էլ հրամանատարական կազմից... Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում վիրավորված օպերատորին, ու ևս մեկ անգամ համոզվում, որ թուրքը մնում է թուրք և հարվածում է, հենց հարմար առիթ է ընձեռվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել