Հայտնի լուսանկարիչ Հորեյս Քորթի այս լուսանկարում երևում են 1964 թվականի հունիսի 18-ին նախկին «Մոնսոն Մոթոր Լոջ» մոթելի լողավազանում լողացող սևամորթ ու սպիտակամորթ մարդիկ։ Լուսանկարը կապված է Սենթ Օգուստինի շարժման հետ, որն այդպես է անվանվել, քանի որ ծավալվել է Ֆլորիդայի համանուն քաղաքում։ Մեծ թվով խաղաղ ցույցերն ու հավաքները բռնության էին հանդիպում։

1964 թվականի հունիսի 11-ին Մարտին Լյութեր Քինգը ձերբակալվեց՝ հրաժարվելով դուրս գալ Մանսոն Մոթոր Լոջի ռեստորանից։ Այս և մի շարք այլ նմանատիպ դեպքեր պատճառ դարձան, որ սպիտակամորթ ու սևամորթ մարդկանց մի խումբ որոշեց նետվել լողավազանի մեջ՝ որպես խտրականության դեմ պայքար։ Այդ մոթելի լողավազանը նախատեսված էր միայն սպիտակամորթների համար։ Այն սպիտակամորթները, ովքեր մոթելում սենյակներ էին վարձել, սևամորթներին կանչեցին՝ որպես հյուր իրենց միանալու։

Գաղափարը Մարտին Լյութեր Քինգինն ու նրա երկու համախոհներինն էր։ Մոթելի մենեջերը՝ Ջիմի Բրոքը, ցանկանալով վերջ տալ շարժմանը, մի շիշ աղաթթու է լցնում լողավազանի մեջ՝ հուսալով, որ լողացողները կվախենան ու դուրս կգան։ Լողորդներից մեկը, ով գիտեր, որ թթվի հարաբերակցությունը լողավազանի ջրի հետ այնքան մեծ է, որ այն վտանգավոր չէր, խմեց լողավազանի ջրից՝ մյուս լողորդներին հանգստացնելու համար։

Վերջում ոստիկանները ցատկեցին լողավազանի մեջ՝ նրանց ձերբակալելու։

Շատ մարդիկ պնդում են, որ Բրոքը պարզապես զոհ է եղել։ Նրա ընկերներն ասում են, որ նա լավ մարդ է եղել, պարզապես ժամանակի պահանջներն են դա ստիպել։ Դեպքից հետո Բրոքը հայտնվեց ակտիվիստների խմբի ճնշումների տակ։ 2007 թվականին 85 տարեկանում Ջիմի Բրոքին մահացած գտան Սենթ Օգուստինի իր տանը։

Մոթելն ու լողավազանը փակվեցին 2003 թվականի մարտին։ Դրա տեղում հիմա Հիլթոն հյուրանոցն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել