«Ելք» դաշինքը երեկ ավարտեց քարոզարշավը: Ելույթները հնչեցին ռոք համերգի ընթացքում: Ի դեպ, «Ելքի» ԱԺ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից հետո: Տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանը ցանկություն չունի ղեկավարել խմբակցությունը և որոշել է առաջնությունը տալ երիտասարդներին: Իսկ դա նշանակում է, որ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև է: Մի նրբություն էլ կա. եթե ԱԺ խմբակցության ղեկավարն ընտրվի «Քաղաքացիական պայմանագրից», այսինքն լինի Նիկոլ Փաշինյանը, ապա Երևանի ավագանու խմբակցության ղեկավարը կլինի «Լուսավոր Հայաստան» կամ «Հանրապետություն» կուսակցությունից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել