«Երկար քննարկումներից հետո որոշվել է ԱԺ-ում գործող 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել 3-ով, թողնել 9-ը: Դրանց  կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգա­մավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկ­ված պատգամավորների թվական հարաբերակ­ցությունը: Որոշվել է 6 հանձնաժողով միավորել 3-ում. մարդու իրավունբներինը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ, գյուղատն­տեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հետ, սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ առողջա­պահության, մայրության և մանկության հանձնա­ժողովի: Թեպետ ի սկզբանե քննարկվում էր եվրաինտեգրացիայի հանձնաժողովն արտաքին հարաբերությունների հանձնաժողովին միացնե­լու հարցը, սակայն որոշել են թողնել առանձին-առանձին: Եվրաինտեգրացիան կղեկավարի Նաիրա Ձոհրաբյանը: «Ծառուկյան դաշինքին» 3 հանձնաժողով կհասնի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել