Image result for նորայր նորիկյանԻսկական ողբերգություն է, երբ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվում է դատավոր:
Սա խոսում է հասարակության մեջ արմատացած լրջագույն խնդիրների մասին, որոնց լուծման համար անհրաժեշտ են ահռելի միջոցներ ու ջանքեր...
Այս հիվանդությունը, որով պատված ենք մենք, սպառնում է ինչպես մեր անվտանգությանը, մեր արժեհամակարգին, այնպես էլ խոչընդոտում մեր բնականոն զարգացմանը:
Հարգելով հանդերձ նշված դատավորի անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ, գտնում եմ, որ այսպիսի խնդրի առաջ կանգնած ցանկացած անձ նախևառաջ ստեղծված մթնոլորտի և գերակայող արժեհամակարգի զոհն է...
Մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու՝ բարեկեցիկ պետություն և արժանապատիվ հասարակություն ստեղծելու համար, իսկ դրան հասնող ճանապարհը շատ հաճախ անցնում է փշերի միջով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել