2013 թ. ապրիլի 13-ը Սերգեյ Կուտովոյը հիշում է, ինչպես երեկ: Այդ օրը 17-ամյա Սերգեյը տուն էր վերադառնում սովորական ճանապարհով՝ մտքերի մեջ խորասուզված: Սերգեյը երազում էր հոկեյ խաղալ, աղջիկների հետ ծանոթանալ, մկանները մարզել: Նա այնքան էլ գոհ չէր իր արտաքինից: Դպրոցում նա 140 կգ էր կշռում, շատ էր աշխատում նիհարել:

Երիտասարդի դժբախտ, բայց միևնույն ժամանակ ոգեշնչող պատմությունը ներկայացնում է ենք ստորև:

Սերգեյը նույնիսկ չնկատեց մոտեցող վտանգը, միայն զգաց, թե ինչպես ինչ-որ բան հետևից ուժեղ հարվածեց իր գլխին: Հարվածողը մինի-ֆուրգոն էր, որ նրան քարշ տվեց 15 մ և հարվածեց լապտերասյանը:

Մեկ շաբաթից ավել երիտասարդը գիտակցության չէր գալիս: Բժիշկները չկարողացան փրկել նրա ոտքը: Դրանից հետո Սերգեյն 9 ամիս հիվանդանոցում էր:

Տուն վերադառնալով՝ նա նորից գիրացավ: Բոլորը կարծում էին, որ երիտասարդն ապրածից հետո կընկնի ընկճախտի մեջ, իր մեջ կփակվի, կկորցնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ:

Բայց Սերգեյն ուրիշ ծրագրեր ուներ: Իսկ հենակներով ինքնուրույն տեղաշարժվելու համար պետք է շատ ամուր մկաններ ունենալ:

Սայլակով սպորտդահլիճ գնալ երիտասարդը չէր կարող, ուստի ծնողներին խնդրեց պտտաձող տեղադրել տանը և սկսեց աշխատել իր վրա:

Վթարված ֆուրգոնի վարորդին մեղավոր ճանաչեցին, թեև նա ապացուցեց, որ մեքենայի արգելակները չէին աշխատել, և դատապարտեցին մեկուկես տարվա պայմանական ազատազրկման:

Սերգեյին մեկուկես մլն ռուբլի փոխհատուցում էր հատկացվում: Սակայն դատավճռից կարճ ժամանակ անց վթարի մեղավորը մահացավ քաղցկեղից:

Սերգեյը ոչինչ չի ուզում պահանջել նրա հարազատներից: Սակայն փողը խնդիր է մնում:

Սերգեյի ծնողները շատ միջոցներ են ծախսել նրա բուժման համար, իր պրոթեզի համար երիտասարդը մտադիր է ինքնուրույն միջոցներ կուտակել:

Վթարից 2 տարի անց Սերգեյի ապշեցնող հաջողությունն անհավատալի է: Հիմա Սերգեյն Instagram-ի աստղ է, նրան հիացմունքով 173 հազար մարդ է հետևում:

Սերգեյն արդեն որպես մոդել է աշխատում, սպորտային ապրանքանիշերի արտադրանքներ է գովազդում, նկարահանվում է երաժշտական տեսահոլովակներում:

Սերգեյը հիմա սպորտով է զբաղվում, զբոսնում է, պարում է, վայելում է յուրաքանչյուր շարժումը: Նաև հոկեյ է խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել