Ոսկերչության ոլորտում վերջին շրջանում ակտիվություն է նկատվում: 2017 թվականի առաջին երեք ամսում հայկական ոսկերչական ընկերություններն արտադրել են 174.8 կգ ոսկերչական արտադրանք:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 10%-ով: Նշենք, որ 2016 թվականին մեր երկրում արտադրվել էր 781.2 կգ ոսկերչական արտադրանք: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 990.1 կգ, իսկ 2014 թվականին՝ 1236.6 կգ:

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել