«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիրը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ մեդալովPanARMENIAN.Net-ը գրում է.

Պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանին:

«Ակոսի» հաղորդմամբ, «Հայոց արդարության պահանջի համար մղած պայքարի» համար տրվող շքանշանն Էստուկյանը կստանա Երևանում՝ նախագահի նստավայրում մայիսի 26-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Այս շքանշանով ՀՀ նախագահը պարգևատրում է գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել