Картинки по запросу աշոտ խուրշուդյանԿարմիր գույնը հնուց նշանակում է վտանգ։ Զարգանալով եկել, հասել է մեր օրերը՝ դառնալով արգելք։ Լուսաֆորի կարմիրը՝ չի կարելի գնալ, ճանապարհային արգելող նշանները՝ նույնպես կարմիր եզրով և այլն։
Հիմա ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպես կայանման գծերը դարձան կարմիր։ Կարմիր՝ նշանակում է չի կարելի, սա դարձել է համաշխարհային նշանակություն։ Նմանապես, մետրոյի դեպի ռելս զգուշացնող գծերն են կարմիր։ Երեխաս հարցրեց, թե եթե կարմիր է ինչո՞ւ ենք հատում, որ գնացք նստենք, ու մտածեցի սրա մասին...

ՀԳ. Քաղաքապետարանին ասեք, որ կանաչն էլ վատ գույն չէ։
Իսկ մետրոյում դեղին գծեք, դա է ընդունված պրակտիկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել