«Արդարադատու­թյան նախարարությունը նո­րից գումար է խնդրում կառա­վարությունից՝ արդարադատության բացակայության հետևանքները փոխ­հատուցելու համար: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում արդա­րադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկու չզեկուցվող նախագիծ է բերել, որոնցից մեկով 2 հազար 400 եվրոյին համարժեք դրամ, մյուսով 50 հազար 165 եվրոյին հա­մարժեք դրամ է խնդրում պետական բյուջեից: Ի դեպ, նախարարի այսօրվա բոլոր նախագծերն էլ չզեկուցվող են: Արփինե Հովհաննիսյանն այդ գումարներն ուզում է, որ առաջին դեպքում փոխհատուցի Մարդու իրավունքների եվրոպական դատա­րանի «Մանուչարյանն ընդդեմ Հա­յաստանի» գործով 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի պահանջները կատարելու համար, երկրորդ դեպ­քում՝ «Մուրադյանն ընդդեմ Հայաս­տանի» գործով ՄԻԵԴ (թիվ 11275/07 գանգատ) 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճռի պահանջները կատարելու համար: Այսինքն Հայաստանն այս եր­կու գործերով պարտվել է ՄԻԵԴ-ում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել