Картинки по запросу աշոտ ասատրյանԻսկ ո՞վ ասաց, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է, քան բազմազավակ ընտանիքի միջնեկ զավակինը: Տեսնես՝ մոր համար բոլոր զավակները հավասա՞ր են, թե՞ միակը միշտ առավել է, քան բազմազավակի միջնեկը: Ո՞վ մեզ թույլ տվեց տարբերություն դնել զոհվածների միջև: Չունևորի երեխան ավելի՞ հարազատ է: Եթե մարդ կարողացել է տուն-տեղ ապահովել, ապա իր զավակի մահը ավելի հե՞շտ կարելի է տանել: Ի՞նչ է նշանակում զոհվածը ընտանիքի միակ զավակն էր: Անապահով ընտանիքից էր: Զորանոցում ապահով ու անապահով ընտանիքներ չկան: Այդ պահին բոլորը քնում են նույն երկաթից ճաղերով անկողնու վրա ու առավոտյան զարթնում են 6:00-ին: Զորամասի պատերից դուրս մենք արդեն դասակարգում ենք բոլորին՝ հարուստի, անապահովի, բազմազավակի ու ընտանիքի միակ զավակի: Դրա իրավունքը մեզ ոչ մեկ չի տվել, բայց մենք որոշել ենք, որ ընտանիքի միակ զավակի զոհվելը ավելի ցավոտ է, քան բազմազավակ ընտանիքի միջնեկինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել