«ՀՀ-ում ուղևորափոխադրումների ծա­վալները նվազել են: Ինչպես հայտնի է դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ԱՎԾ տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժա­մանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումները 6,1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղևորափոխադրումները նվազել են 5.7 տոկոսով, ավտոմոբի­լայինը 6.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբի­լային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 13 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է ուղևորևերի նվազու­մը: Պաշտոնական ավալներով ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բա­ցակայությունն իր ազդեցությունն է ունե­ցել ուղևորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ էլեկտրատրանս պորտով ուղևորափոխադրումները նույնպես նվազել են 4 տոկոսով: Խոսքը Երևանի մետրոյի մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել