«ժողովուրդ»-ի տեղեկություններով փոփոխություններ են սպասվում նաև քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն: <ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարա­դատության նախարարի տեղակալ Սուրեև Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգու­ցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»: Մեր այն դի­տարկմանը, թե ինչի հաշվին են պատ­րաստվում օպտիմալացման գնալ, վեր­ջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայու­թյունը աշխատի, դատապարտյալների և կալանավորների մասով փոփոխու­թյուններ լինեն, և նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել