Իրազեկում. Հին նմուշի անձնագիր ստանալու ժամկետը 5-րդ աշխատանքային օրն էԻՐԱԶԵԿՈՒՄ

Եթե անձնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական են, և քաղաքացին հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, հին նմուշի անձնագիր ստանալու ժամկետը 5-րդ աշխատանքային օրն է՝ անկախ նրանից՝ քաղաքացին դիմումը ներկայացրել է Երևանում, թե այլ մարզերում:
Հին նմուշի անձնագիրը կորցնելու դեպքում նորը ստանալու դիմում ներկայացնելիս անձնագիրը տրվում է 10-րդ աշխատանքային օրը:
_____________________________________________________
Հ.Գ.
Շատ դեպքերում քաղաքացիների մոտ կա այն թյուր կարծիքը, թե Երևանում անձնագիր ստանալու ժամկետը այլ է, իսկ մարզերում՝ այլ, այն պատճառով, որ այն տպագրվում է Երևանում և առաքվում մարզեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել