Image result for ՓոստանջյանԵրևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանը լավագույնս ապացուցեց այն պնդումը, որ քաղաքականությամբ չզբաղվելու դեպքում քաղաքականությունն ինքը կզբաղվի քեզանով: Այս օրերին Զարուհու դրսևորած ակտիվությունը դժվար է անվանել նախընտրական քարոզարշավ, քանի որ այն ավելի շատ բարի մաղթանքների ու հայրենասիրական պոռթկումների ամբողջություն էր:

Ինչևէ, այսօր Զարուհի Փոստանջյանն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Փոստանջյանի խոսքից ակնհայտ երևում է, որ Արևմտյան Հայաստանի սառը օդը լավ չի անդրադարձել Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավարի վրա: Վերջինս նշել է. «Ապրիլի 2-ի ընտրությունները արդար, հավասար, թափանցիկ չեն եղել: Իսկ «Ելք»-ը վերցրեց մանդատները`լեգիտիմացնելով այս ընտրությունները: Նրանք չդիտարկեցին տեղամասից դուրս ընտրական գործընթացները: «Ելք»-ը քննությունը լիարժեք չհանձնած` ձախողեց այս երկրորդ փուլը»:

Զարուհին շարունակում է ջուրծեծոցին: Հայաստանի քաղաքական շիզոֆրենիայի համահիմնադիր խոսքերին կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չխոսեր ձախողումից: Մայիսի 14-ին հստակ կուրվագծվի, թե Ելք-ը որքանով է ձախողել, բայց Փոստանջյանը ավելի լավ կաներ՝ մտածեր համազգային խայտառակությունից խուսափելու մասին, երբ մայիսի 15-ին կհրապարակվեն ընտրությունների արդյունքները:
Այլ հարց է, թե ինչպե՞ս և ում մեղադրելով է քողարկելու սեփական պարտությունը:

Երկիր Ծիրանիի ամենամեծ սխալն այս ընտրություններում եղավ այն, որ ամբողջ ընթացքում փորձեց ցեխ շպրտել Ելք-ի վրա: Դե, իսկ Փոստանջյանին մնում է մաղթել շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել