Panarmenian.net-ը գրում է.
 Մինչև 16 տարեկան երեխային անձնագրի տրամադրման ընթացակարգում փոփոխություններ են կատարվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Անձնագիրը մինչև 16 տարեկան երեխային տրամադրվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (խնամակալ, հոգաբարձու) դիմումի հիման վրա:

Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն. եթե մինչև 16 տարեկան երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը անձնագրային ծառայություն, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։ Տվյալ դեպքում, դիմումում առկա ստորագրությունը նոտարական կարգով վավերացնելուց հետո, այն անձնագրային ծառայություն ներկայացնելու է նրա կողմից լիազորված անձը՝ իր հետ ունենալով նաև լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր), ասվում է Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել