Картинки по запросу վախթանգ սիրադեղյանՀամայնքային բյուջեների սոցօգնության բաղադրիչը վնասակար երևույթ է մի կողմից մարդկանց օգնություն տրամադրելու առումով և միաժամանակ շահերի բախման և կոռուպցիոն դրսևորումների տեսակետից: Փող բաժանելու փոխարեն (յուրաքանչյուրին 10-ից 50.000 դրամ) համայնքը կարող էր ծրագիր մշակել և գումարն ուղղել դրա իրականացմանը՝ ապահովելով հավելյալ եկամուտ այդ ծրագրում զբաղված բնակիչների համար: Ծրագրում կարող էին ընդգրկվել մեկ-երկու ընդունակ անձնավորությւններ և կրկին նրանք, ովքեր փող են ստանում համայնքային բյուջեից: Այսպիսով՝ կապահովվեր թե՛ համայնքի զարգացումը և թե՛ «արդարությունը»՝ որպես այդպիսին ընկալված համայնքի ղեկավարի տեսակետից: Հասկանալի է, որ առաջ քաշածս գաղափարը էն գլխից հակասության մեջ է 15.000 դրամ բաժանելու նախաձեռնության հետ, սակայն, այն մարդկանց մտածողությունը փոփոխելու միտում ունի, ինչը նորմալ երկիր կառուցելու հիմնական գրավականն է, իսկ երկրորդն ընդամենը այսրոպեանոց քաղաքական խնդիր լուծելու միջոց է՝ վերջնաժամկետում ամեն ինչ թողնելով նույնը, քանի որ «դու ինձ քո քվեն, իսկ ես քեզ՝ փող (էական չէ՝ նաղդ, թե նիսյա)» երևույթն վաղուց արդեն ծաղկում է մեր երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել