Araratnews.am-ը գրում է.

100316-shows-bet-breaks-Kim-K-BREAKS-kim-kardashian-family-2

Ամուսիններ՝ ամերիկացի հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը և հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համատեղ մանկական հագուստի հավաքածու են ներկայացրել, որն անվանել են Kids Supply. հաղորդում է The Manrepeller պարբերականը:

Հավաքածուն նվիրվում է Կալիֆոռնիայի նահանգի Կալաբասաս քաղաքին, որտեղ անցել է Քիմ Քարդաշյանի մանկությունը:

«Ես ու կինս միանգամայն այլ կերպ ենք ընկալում մանկական հագուստն ու ոճը: Մենք դժվարությամբ էինք փոխզիջման գալիս»,- ասել է Ուեսթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել