Դեպի Մարս ուղևորության արժեքը հայտնի էPanARMENIAN.Net-ը գրում է.

NASA-ի կողմից մասնակիորեն ֆինանսավորվող Մարսի ինստիտուտի տնօրեն Պասկալ Լին հաշվարկել է, թե որքան կարժենա NASA-ի առաքելության գործուղումը Մարս: Նա վստահ է, որ աստղագնացների մասնակցությամբ ճամփորդության ծախսերն աստղաբաշխական թվերի կհասնեն՝ 400 միլիարդից մինչև 1 տրլն դոլար:

Գումարի մեծ մասը կծախսվի ամենևին ոչ հրթիռների վրա: Ըստ Պասկալի, հրթիռներն ամենապարզ բաղադրիչն են: Հիմնական գումարները կուղղվեն նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք թույլ կտան պահպանել աստղագնացների կյանքը Մարսի թշնամական միջավայրի պայմաններում: Համարվում է, որ մարդկանց կյանքն այլ մոլորակում նման կլինի Անտարկտիկայի նվաճման առաջին տարիներին այնտեղ բնակություն հաստատած մարդկանց կյանքին: Այդպիսի մարդիկ քիչ կլինեն, և աշխատելու են ծանր պայմաններում տարիներ շարունակ, հայտնում է Ferra.ru-ն:

Պասկալ Լին հիշեցրել է նաև, որ 1960-ականներին Լուսնի վրա վայրէջքի ամբողջ ծրագրի համար պահանջվեց 24 մլրդ դոլար: NASA-ի տարեկան բյուջեն 19 մլրդ դոլար է: Համեմատության համար՝ ԱՄՆ-ն ամեն տարի պաշտպանական նպատակների համար հատկացնում է 400 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել