Wnews.am-ը գրում է.

Wiwibloggs կայքը այս տարի ևս հայտարարել է  ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթ, որի շրջանակներում քվեարկություններ են կազմակերպվում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:

Հայաստանը ներկայացնող  Արծվիկ Հարությունյանը ևս հավակնորդների շարքում է:

«Երգչուհի,  ով լավ գիտի, թե ինչ է տրանսֆորմացիան: Երբ նա մասնակցում էր Հայաստանի նախընտրական փուլին, Ուիթնի Հյուսթոնի cover երգող  դպրոցի ուսուցչուհու էր հիշեցնում, բայց հետո նա ամեն բան հասկացավ, բարձր կապեց մազերն ու անճանաչելիորեն կերպարանափոխվեց. «Որքան բարձր են մազերը, այնքան մոտ ես երկնքին»:  Հիմա նա cover երգող  երգչուհի չէ: Նա Արծվիկն է Հայաստանից»,-գրում է  Wiwibloggs կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել