Похожее изображениеՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին ասվում է հենց Զոհրաբ Եգանյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է: Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել