«Երևանի ավագանու ընտրություն­ներին մնաց ընդամենը 4 օր: Այս օրե­րին մայրաքաղաքը պաստառապատ­ված է, շրջիկ քարոզիչներով ու տեղա­կան մասշտաբի հանրահավաքներով զբաղեցված: Անշուշտ, ընտրակրքերը զիջում են խորհրդարանական ընտ­րությունների էմոցիաներին, և պատ­ճառը ոչ միայն այն է, որ ընդամենը 3 քաղաքական ուժ է մասնակցում, այլ այն, որ որքան էլ Երևանը կարևոր տեղ զբաղեցնի մեր կյանքում, ի վերջո, ընդամենը մեկ քաղաքի, թեկուզև գլխավոր, իշխանություն ենք ընտրում: Թեև պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն ամենաշնորհակալ, ամենաազդեցիկ ու ամենացանկալի պաշտոններից է չկա քաղաքական պատասխանա­տվության այն աստիճանը, որն առկա է վարչապետի, Աժ և ՀՀ նախագահի պարագայում, բայց կան հզոր լծակներ ու գործունեության լայն դաշտ: Եվ եթե վարչապետի ու նախագահի պարա­գայում խնդիրները հաճախ անլուծելի են ու վերջիններիս անձից քիչ կախ­ված, ապա քաղաքապետի լուծելիք խնդիրները լոկալ են ու միանգամայն հաղթահարելի: Ի վերջո, ինչ է ուզում երևանցին իր քաղաքապետից: Եթե պարզեցնենք խնդիրը, ապա գրեթե նույնը, ինչ սովորաբար պահանջում ենք ընտանիքի հորից խնամք, հոգա­ծություն, Ֆինանսական ապահովություն, ջերմ ընտանեկան մթնոլորտ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել