«Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ի պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանն այնքան էլ հա­մաձայն չէ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը «նոր» անվանելու հետ: «Նոր ասելով՝ ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով ընտրվել են: Նորը ո՞րն է»,- «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Ինչ վերաբերում է այդ խորհրդարանի արդյունավետությանը, Արզումանյանի կարծիքով՝ այն գնահատելը դեռ շուտ է: Ալեքսանդր Արզումանյանը, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, խոսել է նաև ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ ասելով, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի նախադրյալների առկայության դեպքում: «Եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջա­նական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպու­մը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաև նախա­րարների հանդիպումը»,- ասել է նա:»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել