«Մայիսի 5-ին ԿԸՀ-ն նորընտիր պատգամավորներին հանձնեց մանդատները, սակայն ոմանք չէին եկել ստանալու: Ոմանց մանդատները լիազորագրերով ստանում էին այլ անձինք, ինչ­պես «Ելք» դաշինքինը, ոմանք էլ ընդհանրա­պես բացակայում էին, ինչպես, օրինակ, գենե­րալ Մանվել Գրիգորյանը: Վերջինիս մանդատն անձամբ տարել է Աժ փոխխոսնակը: Մայիսի 8-ին Երկրապահի օրվա առիթով Մայր Աթո­ռում Գարեգին Բ-ի մատուցած պատարագից հետո, երբ վեհափառն իր օրհնած եկեղեցական դրոշն է հանձնել ԵԿՄ ղեկավարին, Շարմազա­նովը մանդատը փոխանցել է գեներալին: Ի դեպ, գեներալ Սեյրան Սարոյանն էլ արդեն 20 օր է  Երուսաղեմում է: Կրկին սրվել են նրա առողջա­կան խնդիրները, նա ոտքերի բուժման կուրս է ստանում Երուսաղեմում: Մի ուշագրավ փաստ ևս. Երկրապահի օրվա պատարագին ներկա է եղել նաև Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: «ԵԿՄ-ՎՊ սերը հավե՞րժ է»  մեր հարցին ԵԿՄ-ից պատասխանեցին, որ Յոլյանը հին ԵԿՄ-ական է ու ջերմ հարաբերություններ ունի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Հիշեց­նենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ էր, և ժա­մանակին նրա ու Գրիգորյանի հարաբերություն­ները շատ ջերմ էին, սակայն ամիսներ առաջ նա հրաժարվեց ԵԿՄ վարչության անդամությունից և գեներալի հետ այժմ գրեթե չի հարաբերվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել