ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողո­վի «Ծաոուկյան» պատգամավորա­կան խմբակցության նորընտիր պատգամավոր Լուիզա Սարգսյանը կարծում է, որ ժամանակն է, որ հա­սարակական պատկերացումներում ընդդիմությունը չընկալվի որպես քաղաքական հիստերիա: Այս մա­սին Լուիզա Սարգսյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում անդրա­դառնալով Ծառուկյան դաշինքի ընդդիմադիր գործունեությանը:


- Տիկին Սարգսյան, խնդրում եմ ասեք, թե խորհրդարանում ո՞ր հանձնաժողովում եք պատկերաց­նում Ձեր աշխատանքը:


- Ես դասավանդում եմ Հայաս­տանի ազգային պոլիտեխնիկա­կան համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնում, բանասիրական գիտու­թյունների թեկնածու եմ: Ինձ թվում է, որ ես պետք է կրթության ոլորտը ներկայացնեմ, որովհետև ես մինչ այսօր և հետայսու շարունակելու եմ աշխատել և դասավանդել, որովհե­տև իմ մասնագիտությունը դա է: Սա ուղղակի աշխատանք է, որ ինձ վս­տահել են, դարձել եմ ժողովրդի ընտրյալ: Պարտավոր եմ կատարել իմ աշխատանքն այս 5 տարվա ըն­թացքում: Ուզում եմ, որ սկիզբը լինի խոստումնալից, ընթացքը լինի ար­դար, ուղղամիտ, ու ինչ-որ մի պահ էլ կգամ և կկանգնեմ ժողովրդի առաջ, պարզ ճակատով կկանգնեմ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել