«Քանի որ քաղաքական ուժերը և ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրներն արդեն բոլոր հնարավոր և անհնարին քաղաքական, ինչպես նաև անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես և խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու և նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտ­վել են, կարժանանամ «համացանցային ֆիդայինե­րի» բննադատությանը:

«Սասնա Ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննու­թյան նյութերի, հարձակվել է ոստիկանական գն­դի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն ենթադրաբար, կա­տարել է մի շարք ծանր հանցագործություններ: Ոս­տիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերց­ներ այդ տարածքը: Ինձ թվում է պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների և նրանց առաջ­նորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը և «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր: Արդյո՞ք ոստիկանությունը Խորենացի փողոցում և Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ և օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ և ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրա­վունքների պաշտպանի զեկույցում: Սակայն ոստի­կանության աշխատանքի թերությունները չեն չե­զոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ «ենթադրյալ» բա­ռը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը):

Արդյո՞ք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմ­բին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամ­ների և հատկապես պատանդների կենսունակու­թյունը, ինչը և արվում էր՝ դատելով նրանից, որ մինչև «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ: Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղա­կը, այսինքն ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է ոչ, նա որևէ ձևով չէր կարող խոչընդոտել քննությանը: Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել