«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ի պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանն այնքան էլ համաձայն չէ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը «նոր» անվանելու հետ: «Նոր ասելով ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե՞ այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով ընտրվել են: Նորը ո՞րն է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա:

Ինչ վերաբերում է այդ խորհրդարանի արդյունավետությանը, Արզումանյանի կարծիքով՝ այն գնահատելը դեռ շուտ է: Ալեքսանդր Արզումանյանը, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, խոսել է նաև ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ ասելով, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի նախադրյալների առկայության դեպքում: «Եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպումը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝ կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաև նախարարների հանդիպումը»,- ասել է նա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել