«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչև ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։

Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակներում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը։

Ընդհանրապես, պաշտոնների բաշխումը կկատարվի երկու փուլով՝ մինչև 2018 թիվը և 2018-ից հետո»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել