Շատերը դեն են նետում եգիպտացորենի մազիկները, որովհետև չգիտեն, որ դրանք շատ կիրառություններ ունեն, շատ օգտակար են: 

Ներկայացնում ենք եգիպտացորենի մազիկների մի քանի զարմանալի առավելություն՝

Կանխում է երիկամներում քարերի առաջացումը

Երիկամների քարերն առաջանում են մանր բյուրեղների ձևավորվելու միջոցով: Դրանք նպաստում են մեզի նորմալ հոսքին, ինչը կանխում է բյուրեղների կուտակումը:

Սակայն չեն վերացնում երիկամում արդեն առկա քարը:

Նպաստում է արյան մակարդմանը

Պարունակում է վիտամին К, որը երաշխավորում է, որ ավելորդ արյուն չեք կորցնի, կօգնի արյան մակարդամանը և կկանխի արյան կորուստը։

Կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ

Վերջերս կատարված շատ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եգիպտացորենի մազիկները կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ: Դա ավելացնում է ինսուլինի մակարդակը և օգնում է ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների նորոգման գործում, որոնցում ինսուլին է արտադրվում:

Խոլեստերինի մակարդակի կարգավորում

Նաև կարգավորում են խոլեստերինի մակարդակն օրգանիզմում: Խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է սրտի հիվանդությունների: Հետևապես, եգիպտացորենի մազիկների օգտագործումը կարող է կանխել սրտանոթային հիվանդությունները:

Միզամուղ հատկություններ

Ունեն միզամուղ հատկություններ, ինչն օգնում է ազատվել օրգանիզմի ավելորդ հեղուկից և տոքսիններից՝ այդպիսով կանխելով սրտանոթային հիվադությունների և միզուղիների վարակների ռիսկը:

Ինչպես օգտագործել եգիպտացորենի մազիկները

Օգուտ ստանալու համար եգիպտացորենի մազիկները չի կարելի օգտագործել, ինչպես կա:

Ջուր եռացրեք, ավելացրեք եգիտացորենի մազիկները, օգտագործեք տաք կամ սառը: Համը լավացնելու համար կարելի է կիտրոնի հյութ ավելացնել:

Եգիպտացորենի մազիկները լցրեք ջրով լի ապակե տարայի մեջ և օրվա ընթացքում պահեք արևի ուղիղ լույսի տակ: Երեկոյան մեղր և ջուր ավելացրեք:

Օգտագործեք միայն օրգանական ճանապարհով աճեցված մազիկները, ոչ թե թունաքիմիկատներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել