38-ամյա երգչուհի Նիկոլ Շերզինգերը հանգստանում է Հավայան կղզիներում: Նա սոցցանցի իր հետևորդներին պատմել է՝ ինչու է ընտրել այս վայրը և կիսվել է լուսանկարներով, որտեղ ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը:

Պարզվել է, որ այնտեղ բնակվում են նրա բարեկամների մեծ մասը, ուստի երգչուհին փորձում է, որքան հնարավոր է, հաճախ այցելել մտերիմներին: Նիկոլը նաև սելֆի է արել իր կնքամոր հետ, ում ծննդյան օրն է եղել: Շերզինգերը նաև խոստովանել է, որ կինը պայքարում է քաղցկեղի դեմ: «Մենք շատ ենք քեզ սիրում և շարունակում ենք աղոթել քեզ համար»,- մեկնաբանել է նա լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել