Առնվազն 7000 մարդու մնացորդ է հայտնաբերվել Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի տարածքի տակ։ Հուղարկավորման տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 8 հեկտար։ Այս մասին հայտում է BBC-ն։

19-20 դարերում այնտեղ գտնվել է հոգեբուժարան (1855-1935), այնտեղ էլ հենց հուղարկավորել են մահացած հիվանդներին։

Իշխանությունների տվյալներով՝ արտաշիրիմումն ու վերահուղարկավորումը կարժենա 21 մլն դոլար՝ 3000-ական դոլար յուրաքանչյուրի համար։

Բժշկական կենտրոնի վարչակազմն ուսումնասիրում է ավելի էժան այլընտրանքներ։ Տարբերակներից մեկը սեփական ուժերով արտաշիրիմում կատարելն է։

Ծրագրվող ծախսերն իրենց մեջ ներառում են հուշահամալիրի և լաբորատորիայի կառուցում, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրել մահացածների մնացորդներն ու պահպանված իրերը։

Համալսարանի գիտնականների խումբը ձևավորել է կոնսորցիում՝ նվիրված մնացորդների ուսումնասիրմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել